Ոստիկանությունն այս պահին Հայկ Սարգսյանի խրախճանքի վայրում է

Ոստիկանությունն այս պահին Հայկ Սարգսյանի խրախճանքի վայրում է

Երեկ մենք գրել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարատեսակ փարթիների ու խրախճանքների սիրահար Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում մեծ փարթի է մասնակցել։ Ի դեպ, այդ լողափը կապ ունի հենց նրա հետ։
 

Պատգամավորը ևս այնտեղ է, տեսանյութերից մեկում, որտեղ հնչում է հեղափոխականների սիրելի հնդկական «Տունակ-տունակ» տարօրինակ ձայներով երգը, երևում է նաև ինքը` Հայկ Սարգսյանը:

Մենք տեղեկացանք, որ երեկվա փարթիից հետո այսօր լողափ է այցելել ոստիկանությունը։ 

Ոստիկանության լրատվականից մեզ փոխանցեցին, որ ուսումնասիրություն է կատարվում եւ համապատասխան ընթացք կտրվի։

Փորձեցինք կապ հաստատել Հայկ Սարգսյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։