Ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը

Ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը

Թուրքական ոստիկանությունը հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Դատախազությունը քաղաքապետի և նրա վարչակազմի անդամների դեմ մեղադրանք է առաջադրել կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության մասով։

Նշվում է, որ Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասում Իմամօղլուի տանը խուզարկություն է իրականացվում։

Համայնքապետին նախ տարել են բուժզննության՝ ըստ արձանագրության։ Ինչպես հայտնում է CNN Türk-ը, նրան այնուհետեւ դատարան են տարել։

Ձերբակալվել է նաև նրա մամուլի քարտուղար Մուրատ Օնգյունը։