Փաշինյանը մեկ ժամ նվիրել է Պապ թագավորի մասին միջոցառմանը

Փաշինյանը մեկ ժամ նվիրել է Պապ թագավորի մասին միջոցառմանը

Առավոտյան մենք գրել էինք, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում աշակերտները` նիկոլական տնօրենի մտահղացմամբ միջոցառում են կազմակերպել` Պապ թագավոր մասին և վարչապետին հատուկ հրավեր ուղարկել: Զառ համայնքի վարչական ղեկավարը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր. «Երեխաները թատրոն են կազմակերպե, հրավիրել են, ինքն էլ ներկա է գտնվելու: Ասել է` գալու եմ», նշեց նա: Ինչի՞ մասինէ  լինելու դպրոցականների թատրոնը` «Չորրորդ դարի թագավորների», - նշեց վարչական ղեկավարը: Դպրոցի տնօրենն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խոսելու շատ ժամանակ չունի. «Միջոցառում է, հրավիրել ենք, գալու է», - ասել էր նա: 

Քիչ առաջ Զառ համայնքի ղեկավար Էդիկ Բաբախանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ միջոցառումն ավարտվել է, իր բնութագրմամբ` բարձր մակարդակով. «Շատ բարձր մակարդակով անցավ հանդեսը: Դպրոցականները կազմակերպել էին, հրավիրել էին, նա էլ եկավ` մեկ ժամով ու վերջ: Միջոցառումը Պապ թագավորի մասին էր: Նրա հետ եկել էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը»,- նշեց նա: Ասում են, որ տնօրենը Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագուն է, դրանով է պայմանավորված Փաշինյանի ուշադրությունը հենց այս դպրոցին․ «Տնօրենը ժամանակավոր է, հիմնական տնօրենն արձակուրդում է, երեխա է ունեցել: Ես էլ էի ներկա միջոցառմանը»- ասաց վարչական ղեկավարը: