«Հրապարակ»․Արսեն Թորոսյանը մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

«Հրապարակ»․Արսեն Թորոսյանը մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին եւ սենսացիոն ցուցմունք է տալու։ Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։ Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, եւ որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն  փոխել պետպատվերի չափը։ Ըստ ամենայնի, սա «շնորհակալություն» է լռության դիմաց։