Շատ հիմնադրամներ ավելի շատ հարկ են վճարել, քան հնչեղ անուններով ընկերությունները

Շատ հիմնադրամներ ավելի  շատ հարկ են վճարել, քան հնչեղ անուններով ընկերությունները

Հրապարակվել է 2020թ․ 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երկրորդում՝ «Գրանդ Տոբակոն», երրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակն» է, չորրորդում՝ «CDC oil» ընկերությունը, հինգերորդ տեղում «ՄՏՍ Արմենիան» է, 6-ում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 7-ում՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիան», ապա՝  «Հայաստանի էլեկտրական ցանցեր», Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունները։ Հայկական ատոմակայանը՝ որպես խոշոր հարկ վճարող, 12-րդ տեղում է, «Արմենիա միջազգային օդանավակայանները»՝ 18-ում, «Յուքոմ»-ը՝ 16-ում։ Առանձին՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մասով․ «Ալեքս էնդ հոլդինգ»՝ 19-րդ տեղ, «Սիթի»՝ 15, «Նատալի ֆարմ»՝ 42, «Ալֆա ֆարմ»՝ 46։
 
Հիշեցնենք, որ այս և հատկապես՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող  ընկերություններն արտակարգ դրության և կարանտինի պայմաններում աշխատել են, ի տարբերություն գործունեության այլ ոլորտների, որոնք ուղղակի 2 ամիս է՝ կանգնած են։ Բանկերը ևս դրանց թվում են։ Խոշոր հարկատուների 1-ին եռամսյակի ցանկում «Արդշինբանկը» 41-րդ տեղում է, «Ակբա կրեդիտ ագրիկոլը»՝ 26-ում, «Ինեկոն»՝ 38-ում, «Ամերիաբանկը»՝ 24-ում, «Կոնվերսբանկը»՝ 48, «Յունիբանկը»՝ 52, «Հայէկոնոմբանկը»՝ 61, «Արցախբանկը»՝ 601, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ առնչվող «Մոգո» ՈՒՎԿ-ն՝ 390-րդ տեղում։
 
Բուհեր և հիմնադրամներ․ Երևանի պետական համալսարան՝ 82,  Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան՝ 367, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան՝ 219, Հայաստանի ագրարային համալսարան՝ 249,
Շիրակի պետական համալսարան՝ 740-րդ տեղ, Բրյուսովի անվան համալսարան՝ 429։ 
1000 խոշոր հարկատուների ցանկում 960-րդ տեղում է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը», 951-ում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը», 945-ում՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, «Հայբուսակը»՝ 928-րդ տեղում։
Այլ ընկերություններ, որոնք հանրության համար կարող են հետաքրքիր լինել․ «ՍԱՍ գրուպ»՝ 43-րդ տեղ, «Սպայկա»՝ 45-րդ,  «Կրպակ» սուպերմարկետների ցանց՝ 995-րդ տեղում, «Երևան հյուրանոց»՝ 800, «Տաշիր ինվեստ գրուպ»՝ 777, «Սլավմեդ ԲԿ»՝ 770, «Պրես ստենդ»՝ 695։ «Վաղարշ և որդիներ կոնցեռն»՝ 517, Հրազդանի ցեմենտի գործարան՝ 467, Աբովյանի կոնյակի գործարան՝ 443, «Շողերինա Մկրտչյան»՝ 488։

Այս ցուցակի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ հնչեղ անուններով մի շարք ընկերություններ խոշոր հարկատուների ցանկում ավելի հեռավոր տեղերում են, քան մի շարք գիտահետազոտական ընկերություններ։ Օրինակ՝ Երևանի մաթեմատիկական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտը 656-րդ տեղում է։ Ինչպես նաև այն, որ շատ ընկերություններ, որոնք չեն աշխատել, ավելի շատ հարկեր են մուծել, քան, օրինակ, որոշ բանկեր, առևտրային ցանցեր ու այլ ընկերություններ, որոնց կարանտինի սահմանափակումները չեն վերաբերել։

2019 թ․ հարկային տարում 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում էր Վարդանյանների ընտանիքին պատկանող  «Գրանդ Տոբակոն», և հիմա երկրորդ տեղում են հայտնվել։ 2019-ին երկրորդ տեղում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիա»-ն երրորդ տեղում էր, իսկ «Մասիս ինթերնեյշնլ տաբակը»՝ 4-րդում։ Ապա․

«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
«ՖԼԵՇ»
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»
«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ»
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
«ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂ -10»
«ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ»
«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
«ԱԴԱՄԻՈՒՄ»
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ

2019-ի այս ցանկից, փաստորեն, 2020-ի առաջին եռամսյակում, փոփոխված տեղերով հայտնվել են Վարդանյանների ընտանիքին պատկանող  2 ընկերությունները՝ «Գրանդ Տոբակոն» և «Մասիս ինթերնեյշնլ տաբակը», ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։


2020-ի առաջին կիսամյակում 10000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ: