Հասարակություն

Փաշինյանի այդ միտքը նրա բոլոր քաղաքական հայտարարություններից գուցե ամենաճիշտն էր, բայց նա դա արեց սխալ ձևով, սխալ ժամանակ ու սխալ տեղում

Փաշինյանի այդ միտքը նրա բոլոր քաղաքական հայտարարություններից գուցե ամենաճիշտն էր, բայց նա դա արեց սխալ ձևով, սխալ ժամանակ ու սխալ տեղում

Վերջին մի քանի օրերին այդ հարցի շուրջ եղել են տարբեր քննարկումներ, տարաբնույթ մենկաբանություններ՝ կողմ, դեմ, որը ես համարում եմ առողջ, լավ քննարկումներ, որոնք պետք է շարունակել։ Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել և ինչպես ասել եմ նախկինում՝ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործը առաջ տանելու համար։ Իմ առաջարկում, երբ ասացի, որ այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն, նպատակ չունեի ինչ-որ մարդկանց նեղացնելու կամ վիրավորելու։ Ես դա ասել եմ՝ ելնելով այս վերջին տարիների դառը փորձից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, սա փաստ է ու այստեղ վիրավորելու հարց չկա, նրա կրթությունը դիվանագիտությանը, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերվում, նա նման փորձ չուներ իր ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այցելություններից, նա արտաքին շփումներ չի ունեցել։ Փաշինյանը չէր հասկանում ու այսօր էլ չի հասկանում  դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, նույնիսկ մի բառը, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, բացասական հետևանքներ է ունենում։ Փաշինյանի արած արտահայտությունը, թե Արցախը Հայաստան է ու վերջ, գուցե ամենաճիշտն էր իր քաղաքական արած հայտարարություններից, սակայն դա  արվել էր սխալ ձևով, սխալ տեղում, սխալ ժամանակ,  ու դա բերեց շատ բացասական հետևանքների։Դիվանագիտության մեջ խոսքի ճիշտ լինելը  ու դա ճիշտ ժամանակին օգտագործելը, հարցերին ճիշտ փաթեթավորում տալը էական նշանակություն ունի»,- նշում է Օսկանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image