«Ինչո՞ւ դեմ քվեարկեցիք Ձեր իսկ հեղինակած նախագծին, երբ ընդամենը րոպեներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էիք, որ սխալ է նախագիծը հետ կանչելը, ցիտում էիք Նիկոլ Փաշինյանին, որը դրական է վերաբերվել այդ նախագծին ու գաղափարին»,- հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին: Խոսքը բանակից փողով ազատվելու աղմկահարույց նախագծի մասին է։ «Ես հավատարիմ եմ խմբակցությանը, դեմ չգնացի խմբակցության որոշմանը»։ Բայց օրեր առաջ խմբակցությունը փակ նիստ էր արել եւ արտահայտել իր դիրքորոշումը, որ դեմ է, եւ Ձեզ էլ հորդորել էր՝ հետ կանչել նախագիծը, սակայն Դուք անմռունչ առաջ էիք տանում նախագիծը, որն օրեր առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն ամեն ինչ ասել է: Գուցե Փաշինյանի՞ց եք sms ստացել։ «Ոչ, չեմ ստացել»։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը նույնպես ցանկանում է ՔՊ վարչության անդամ դառնալ եւ ինքնառաջադրվել է անդամության թեկնածու։ Ընտրությունները կայանալու են աշնանը` ՔՊ համագումարի ժամանակ:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Ինքն իր նախագծին դեմ էր
Ամենաընթերցված
Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց...
Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա...
Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց
Ընտրությունների արդյունքներից որոշ ՔՊ-ականներ մանթրաշի մեջ են: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությա...
Ողբերգական վթարից մահացածները Գևորգ Փարսյանի տեղակ...
Հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններու...
«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկ...
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համա...
×
❮
❯