«ՀայաՔվե»-ի նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ, ըստ նրա, նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ ՔՊ-ն անպիտան իշխանություն է։
Մինասյանը առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ լրամշակելու նպատակով։
Այսպիսով՝ նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։
Կարծիքներ