Ինչու են տղամարդիկ մտել Մասիվի ոստիկանություն

Ինչու են տղամարդիկ մտել Մասիվի ոստիկանություն

Մեր տեղեկություններով, քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, ովքեր ունեցել են նռնակներ: Ոստիկանության մեր աղբյուրը նշեց, որ նռնակ են պայթեցրել: 

Մենք կապ հաստատեցինք ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ, վերջինս նշեց, որ տեղեկություն չունի, ունենալու դեպքում հաղորդագրություն կատարածեն:

Լրացում. Քիչ առաջ տեղեկացանք, որ տղամարդիկ ոստիկանության բաժին են մտել զինված, նրանք իրենց հետ նաև հրազեն են ունեցել: Մեր աղբյուրը նաև նշեց, որ նախնական տվյալներով ոստիկանության բաժին են մտել ոստիկաններից մեկի հետ կապված միջադեպի առիթով, այլ կերպ ասած` ոստիկաններից վրեժ լուծելու համար:

Ոստիկանության մեր աղբյուրը նաև նշեց, որ իր ունեցած տեղեկությոններով տղամարդիկ վնասազերծվել են, տուժածների մասին դեռ տեղեկություն չկա: