Դասական քաղաքական հետապնդում

Դասական քաղաքական հետապնդում

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, ինչի մասին մենք տեւական ժամանակ է գրում ենք։ Մեր տեղեկություններով, այս փուլում խոսքը դեռ գնում է նյութեր նախապատրաստելու ավարտական աշխատանքների մասին, որոնք, բնականաբար, ուղղորդվում եւ ղեկավարվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իսկ հրահանգը մեկն է` ամեն գնով հարուցել քրեական գործ Վանեցյանի նկատմամբ:

Մենք բազմիցս նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգի իմաստն այն է, որ ցանկացած գնով սահմանափակվի Արթուր Վանեցյանի ակտիվ քաղաքական գործունեությունը և ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ այս հրահանգն իրականացնելուն ուղղված հստակ գործողություններ է կատարում: