«Վայլդբերրիզ»-ը բանկային քարտերից գումար է գանձում․ օգտվողները դիմելու են դատարան

Մի քանի օր է՝ ռուսական «Վայլդբերրիզ» օնլայն խանութը օգտվողների բանկային քարտերից տարբեր չափի գումար է գանձում այն դեպքում, երբ օգտվողները պատվերներ չեն կատարել կամ կատարված պատվեր չունեն։
«Վայլդբերրիզից» անձանց չեն պատասխանել, թե ինչով է բացատրվում հավելվածին կցված բանկային քարտերից գումարի գանձումը։ Խոսքը միաչափ գումարի մասին չէ, բազմաթիվ անձանձցից 5 հազարից մինչեւ 20 հազար դրամ են «տարել»։
Նման իրավիճակում է հայտնվել նաեւ օնլայն խանութից օգտվող Գոհար Հակոբյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ քարտից մոտ 12 հազար դրամ են «քաշել»․
«Աշխատանքային օր է՝ բանկից քաղվածքի եմ սպասում։ Երեկ ուղարկեցին, տեսնեմ դրանից հետո կատարված գործարքը կա քաղվածքում, իսկ այդ գործարքը չկա»։
Գոհարը պատրաստվում է դատական կարգով հարցը լուծել, հայց է ներկայացնելու ընդդեմ հավելվածի։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ հայաստանցի առևտրականները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին արել, թե իրենք այս հավելվածի պատճառով չեն կարողանում առևտուր անել։
Wildberries-ը մի քանի ժամ անց արձագանքել էր ռուսական հասցեով պատվիրելու հարցին` նշելով, թե վերացրել է տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գնով։
Կարծիքներ