ԱԱԾ-ի անունից տարածված հայտարարությունը չկա ո՛չ ԱԱԾ պաշտոնական կայքում, ո՛չ էլ ՖԲ էջում

ԱԱԾ-ի անունից տարածված հայտարարությունը չկա ո՛չ ԱԱԾ պաշտոնական կայքում, ո՛չ էլ ՖԲ էջում

Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի համահեղինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկվող Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի անունից երեկ տարածվեց հաղորդագրություն՝ Սյունիքի սահմանների հետ տեղի ունեցող թաքուն գործողությունների մասին։

«Քայլող» իշխանությունների կապիտուլյացիոն գործողությունները թաքցնելուն ուղղված հրապարակումը կատարվեց երեկ՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն» կոչվող ֆեյսբուքյան էջի միջոցով, որ բացվել էր իշխանական շրջանակների կողմից ՔՈՎԻԴ19-ի համավարակի առթիվ և աստիճանաբար վերածվել իշխանական տեղեկություններն ու քաղաքականությունը տարածող պաշտոնական էջի։   

Սույն էջի երեկ տարածած հաղորդագրությունն ԱԱԾ Սահմանապահ զորքերի անունից է արված, և ուղղված զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը։
 
«Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ,
Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,- նշված է հայտարարության մեջ:

Ուշագրավ է, որ այս հաղորդագրությունը հրապարկված չէ ո՛չ ԱԱԾ պաշտոնական կայքում, ո՛չ էլ ԱԱԾ ֆեյսբուքյան էջում։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունները խուսափել են ԱԱԾ-ի պաշտոնական հարթակներով տարածել՝ զգուշանալով Եվրոպական խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության արձագանքներից, որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը։ Բացի այդ, խոսքի ազատության, տեղեկատվության ազատության դեմ «իմքայլականների» գործողութուններն արդեն մի քանի անգամ կոշտ արձագանքի են արժանացել միջազգային կառույցների կողմից՝ հաշվի առնելով թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրությամբ ԶԼՄ-ների, ընդդիմադիրների գործողությունները խոչընդոտելու իշխանական մտադրությունները։

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում այս հայտարարությունը հրապարակվեց փետրվարի 10-ին, որի նախորդ օրը՝ փետրվարի 9-ին, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյբուքյան գրառմամբ հայտարարություն տարածեց, որը բացահայտեց, թե ինչ հուշագիր են իշխանությունները թաքցրել հանրությունից։

Հուշագիրը վերաբերում է Սյունիքի սահմաններին, որոնց հարցը հիմնականում որոշվում է ի օգուտ Ադրբեջանի։ Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ու իրեն աջակցող տանդեմախմբերը շարունակ խոսում են տարածշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումից, երբ նույնիսկ Հայաստանի պետական սահմանների անվտանգության ապահովումը թողնված է սահմանային բնակչության վրա։