«Հրապարակ». ՀՅԴ-ն իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը

«Հրապարակ». ՀՅԴ-ն իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը

Արցախի Դաշնակցությունը խոստանում էր հուլիսի 7-ի շրջանային ժողովից հետո հայտնել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի մասին, հայտարարում էին նաեւ, թե չի բացառվում, որ անկուսակցական, բայց համաձայնեցված որեւէ թեկնածուի աջակցեն, սակայն հին ընկերները կարծես դանդաղ են շտապում: Արդեն հայտնի է չորս թեկնածության մասին՝ Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, օրերս՝ նաեւ Մասիս Մայիլյան, բայց ՀՅԴ-ն չի շտապում: Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ում անունը, ի դեպ, շրջանառվում է որպես նախագահացուի, երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ՀՅԴ-ն երբեք չի ուշանում, ճիշտ ժամանակին, ճիշտ որոշումներ է կայացնում:

Առայժմ զբաղված է սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններով, իսկ աշնանը կհայտնի իր թեկնածուի մասին: Մասիս Մայիլյանի՝ համաձայնեցված թեկնածու լինելու հնարավորության հարցին Իշխանյանը պատասխանել է. «Մենք այդ հարցի վերաբերյալ որեւէ քննարկում չենք ունեցել։ Դեռեւս քննարկում ենք ընդհանուր մարտահրավերները՝ որոնք են դրանք, որոնց շուրջ կարելի է համախմբվել եւ ունենալ համաձայնեցված թեկնածու»: