Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիի առումը (տեսանյութ)

Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիի առումը (տեսանյութ)

Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտման վտանգ կա, նորընտիր համայնքապետ Գարիկ Սարգսյանը երեկ մեծ շուքով նշել է Վեդիի առումը։

Մարզի ռեստորաններից մեկում հավաքել է կուսակցական եւ մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել։

Տեսանյութն իր էջում հրապարակել է Մխչյան գյուղի ՔՊ-ական ղեկավարը, որն արդեն հեռացրել է այն իր էջից։