Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից, նա այդ պաշտոնին էր նշանակվել հեղափոխությունից հետո, 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր եւ ունի հարուստ աշխատանքային կենսագրություն։ Աշխատել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում, Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գլխավոր խորհրդական եւ այլն։
Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել։ Հովհաննիսյանը աշխատանքի է անցնելու «Արարատբանկում», որպես խորհրդի նախագահ։ Բանկը, հիշեցնենք, պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։
Գրիգոր Հովհաննիսյանն, ի դեպ, Բեգլարյանի սանիկն է: