«Հրապարակ». Ով է «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերը

«Հրապարակ». Ով է «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերը

Երեւանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ եւ տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաեւ տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները եւ աշխատակիցները:

Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է` 1990-95 թթ ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936 թ., ավարտել է Ֆիզկուլտ- ինստիտուտը եւ ԵՊՀ-ն՝ տնտեսագետի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ապա՝ Երեւանի պահածոների գործարանի տնօրեն։ Հենց այս գործարանն էլ հետագայում վերակառուցվել է «Սուրմալու»-ի: Նա իշխանական «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ է եղել։