Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից․ Հիքմաթ Հաջիեւ

Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից․ Հիքմաթ Հաջիեւ

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում են իրենց խաղաղասիրական կեցվածքը եւ պատրաստ են սինխրոն կերպով նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ ու բացել իրենց սահմանները։

Սակայն դրա համար, ըստ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի, Հայաստանը պետք է հրաժարվել թուրքական եւ ադրբեջանական հողերի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից։ Հաջիեւը նաեւ ասել է, որ Անկարան ու Բաքուն շարունակելու են Կովկասի նոր աշխարհագրության կերտումը։