Քաղաքապետարանի հավաքարարները բողոքում են. չեն ստացել 13-րդ աշխատավարձը

 Քաղաքապետարանի հավաքարարները բողոքում են. չեն ստացել 13-րդ աշխատավարձը

Երևանի քաղաքապետարանի հավաքարարները բողոքում են, որ չեն ստացել 13-րդ աշխատավարձը։

«Քաղաքապետարանի բոլոր վարչությունների աշխատակիցները ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, մենք ՝ոչ։ Պետք է գլխավոր ֆինանսիստը ստորագրի, որ ստանանք, բայց չի ստորագրում։ Հիմա էլ պարզվում է, որ պետք է արձակուրդ գնա, իսկ որ գնաց, ստացվում է, այդպես էլ չենք ստանալու։ Պետք է 13-րդ աշխատավարձը մեկ աշխատավարձի չափով լինի։ Այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը 100 հազար դրամից բարձր է, Հայկ Մարությանի հրամանով նրանք բոլորը ստացել են 100 հազար դրամ, իսկ նրանք, ում աշխատավարձը 100-ից ցածր է, օրինակ մերը, պետք է 13-րդ աշխատավարձը ստանային իրենց կեղտոտ աշխատավարձի չափով, այսինքն՝ ինչքան ստանում են, բայց ու՞ր է»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետարանի հավաքականներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց.

«Հավաքարարները ոչ թե քաղաքապետարանի աշխատողներ են, այլ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներ, հետևաբար քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների վարձատրության հետ ուղղակի կապ չկա:  Միևնույն ժամանակ, ՓԲԸ-ի աշխատակիցների պարգևավճարներին և հավելավճարներին վերաբերող հարցերը գտնվում են ՓԲԸ տնօրինության իրավասության ներքո: 

Այնուհանդերձ, ես տեղեկություն ունեմ, որ մոտ օրերս հավաքարարները «13-րդ աշխատավարձ» կստանան: