Ոսկեպարում և Բաղանիսում թեժ է. ճանապարհ են փակել, մարզպետին են պահանջում
Այս պահին Բաղանիսում ու Ոսկեպարում թեժ իրավիճակ է: Մասնավորապես Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերի բնակիչները Նոյեմբերյան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածն են փակել, պահանջում են, որ մարզպետը ներկայանա: Բնակիչներին զայրացրել է, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ իրենց ասել էր, որ Տավուշի գյուղերը չի հանձնելու, իսկ այսօր լրիվ հակառակ հայտարարությունը տարածվեց:
Մենք տեղեկացանք, որ Բաղանիս է մեկնում նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Կարծիքներ