ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ նրա կնոջ՝ Ուշիի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Ծնվել է նրանց որդին։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Վենսը։
Գրառումից տեղեկանում ենք, որ երեխան ծնվել է առավոտյան։ Նրան անվանել են Ալեք Նիլ Վենս։ Փոխնախագահը հայտնել է նաեւ, որ կինն ու երեխան իրենց լավ են զգում։ Նա երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Վոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնի աշխատակիցներին, որտեղ ծննդաբերել է Ուշին։ Սա Վենսերի ընտանիքի չորրորդ երեխան է։ Նրանք արդեն ունեն երկու որդի եւ մեկ դուստր։