Սեւանի մակարդակը 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից

Սեւանի մակարդակը 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա  ցուցանիշից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։

Սեպտեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Նշենք, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ Սեւանի մակարդակը կազմել է 1900.59 մետր, ինչը 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի 10-ի ցուցանիշից: