Սասուն Խաչատրյանը կազատվի ՀՔԾ պետի պաշտոնից

Սասուն Խաչատրյանը կազատվի ՀՔԾ պետի պաշտոնից

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում սակավաթիվ զեկուցվող հարցերից մեկը Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մաիսն հարցն է։  Պատճառը Խաչատրյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու որոշումն է։ Ուստի, հաջորդ հարցով էլ կառավարությունը Խաչատրյանին կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Հիշեցնենք, Խաչատրյանը ընդամենը մի քանի օր առաջ Դանիել Իոաննիսյանի և այլոց մոտ քննություն էր հանձնում, որ ընտրվի նոր ձևավորվող հակոկոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Փաստորեն, քննությունը բարեհաջող հանձնել է՝ Դանիելն ու մյուսները գոհ են եղել նրա պատասխաններից և հավանություն են տվել՝ դառնալու այս կառույցի ղեկավար։