Աբովյանի ոստիկանապետը ծեծի է ենթարկվել

Աբովյանի ոստիկանապետը ծեծի է ենթարկվել

«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր գիշերը  Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Համայնքից մի քանի տասնյակ տղամարդկանց բերման են ենթարկել: Արամուսի բնակիչներից «Հրապարակին» պատմեցին, որ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը մարզում ունի ոչ դրական համբավ, տեղացիների խոսքով՝ մշտապես աչքի է ընկել ոչ մարդկային պահվածքով, երեկ միջադեպի արդյունքում դաժան ծեծի է ենթարկվել: Բանն այն է, որ երեկ գիշերը Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպին է խառնվել անձամբ ոստիկանապետ Այվազյանը, ինչի արդյունքում տեղացիների կողմից դաժան ծեծի է ենթարվկել:

Մեզ պատմեցին, որ վերջինս հայհոյել է տեղացիներին,ապա ոստիկանները կրակ են արձակել տեղացիների ուղղությամբ, ինչին հաջորդել է ծեծուջարդը: 

Նշենք նաև, որ մի քանի տասնյակ արամուսցիներ բերման են ենթարկվել եւ  ոստիկանական բաժնում ենթարկվել դաժան ծեծի: