Ողբերգական ավտովթար․ կին ուղեւորը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար․ կին ուղեւորը տեղում մահացել է

«Հրապարակ»-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Լենինգրադյան փողոցի Եվրոպա ռեստորանային համալիրի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվեց ծառին, կին ուղեւորը տեղում մահացավ։ 

Դեպքի վայրում այս պահին աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները եւ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։