«Հրապարակ». Ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը

«Հրապարակ». Ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը

Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Արթուր Վանեցյանը, իր խորհրդականի՝ Արմեն Դավթյանի հետ։ Հիշեցնենք, որ բանաստեղծ Արմեն Դավթյանը մոտ 20 տարի աշխատել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, նրան այս տարվա մարտի սկզբին ազատեցին ՀՀ վարչապետի ռեֆերենտի պաշտոնից, եւ նա աշխատանքի անցավ ԱԱԾ-ում՝ որպես տնօրենի խորհրդական։