Այսօր Արայիկ Գրիգորյանի դստեր եւ «Նեպտունի Համիկի» որդու հարսանիքն է

Այսօր  Արայիկ Գրիգորյանի դստեր եւ «Նեպտունի Համիկի» որդու հարսանիքն է

Այսօր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատերերից Արայիկ Գրիգորյանի դստեր հարսանիքն է: Փեսացուն եւս ոչ անհայտ ընտանիքից է, նա Համլետ Ավետիսյանի, կամ հանրությանն առավել հայտնի՝  «Նեպտունի Համիկի»  որդին է: Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, Նեպտուն սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:

Հարսանյաց խնջույքը նշում են Գագիկ Ծառուկյանին պատկանող Փարավոն ռեստորանում, քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է: Հարսանեկան խնջույքին ներկա են նաև նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։