Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճշգրիտ նույն պրոցեսը, որը նկարագրված է «Երկիր Նաիրի»-ում». Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճշգրիտ նույն պրոցեսը, որը նկարագրված է «Երկիր Նաիրի»-ում». Փաշինյան

Պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցման կարևորությունը գնահատել է դեռ Եղիշե Չարենցը, Գյումրիում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Փաշինյանը: «Երբ որ ես 2022-2023 թթ. անցման ամանորյա ուղերձում հիշատակեցի Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, ինձ մեղադրեցին, որ հղում եմ կատարում այդ նիհիլիստական ստեղծագործությանը: Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճշգրիտ այն նույն պրոցեսը, որը նկարագրված է «Երկիր Նաիրի»-ում:

Մենք պետք է սրա հետ առերեսվենք: Կա երկու մոտեցում: Մեկը` բոլոր հնարավոր ձևերով դիմադրում ենք պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցումը: Մյուսը` անցումն իրական Հայաստանին համարում ենք անհրաժեշտություն` արձանագրելով ՀՀ-ն մեր կառավարության պատասխանատվության գոտի` ապահովելով մեր երկրի և մեր ժողովրդի հոգեբանական անցումը»,- նշեց Փաշինյանը: