91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը։
Նրա մահվան մասին հայտնել է Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուի աստղ և Քիմի մայրիկը՝ Քրիս Ջենները։ Նա սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ նշելով, որ ընտանիքը ծանր կորուստ է ապրում։
«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք իմ սիրելի մայրիկ ՄՋեյին։ Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ նշանակություն ուներ նա մեզ համար, կամ փոխանցել այն ցավը, որը զգում ենք նրա կորստից հետո»,- գրել է Ջենները։