Այլ

Շոլցը զանգահարել է Ալիևին

Շոլցը զանգահարել է Ալիևին

Հոկտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Օլաֆ Շոլցը Գերմանիայի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ 

Գերմանիայի կանցլերը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող առաքելության այցը Ստեփանակերտ՝ նշելով, որ դա դրական քայլ է։

Ալիևն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին և աջակցել բրյուսելյան գործընթացին՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

Նա նշել է երկրի կառավարության կողմից «Ղարաբաղի հայ բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ասել, որ հայ բնակիչներին տեղական ծառայություններ են մատուցվել միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում, սկսվել են գրանցման գործընթացները, և դրա համար ստեղծվել է առանձին պորտալ»։

Ալիևը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող գրասենյակի և ՄԱԿ-ի մասնագիտացված համապատասխան հայտարարություն են արել առ այն, որ քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական-հասարակական ենթակառուցվածքներին հասցված վնասներ չեն արձանագրվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image