Մշակույթ

Հանդիպել են բուհերի ռեկտորների հետ 

Հանդիպել են բուհերի ռեկտորների հետ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ըստ նախարարի՝  բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում եւ համակարգային լուծում:

Ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել է նաեւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե ստեղծելու հարցը: Նախարարի գնահատմամբ՝ նպատակը բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել ռեկտորներին՝ լինել մասնակցային եւ հանդես գալ առաջարկներով «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի շուրջ: Ռեկտորները հակիրճ ներկայացրել են իրենց հուզող հարցերը եւ նախանշել առաջարկները հաջորդիվ ներկայացնելու պատրաստակամությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image