ԱԱԾ աշխատակցի որդին թմրանյութ բերելիս բռնվել է

ԱԱԾ աշխատակցի որդին թմրանյութ բերելիս բռնվել է

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թմրանյութի հետ կապված նոր սկանդալ է արձանագրվել՝ «իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդուն, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երեւան: Նրան կալանավորել են»: 

Սա, կարելի է ասել, կրկնակի սկանդալ է, քանի որ պարզվում է՝ թմրանյութի տեղափոխողը ոչ ավել, ոչ պակաս ԱԱԾ աշխատակցի որդի է։ Խոսքը ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդու մասին է, իսկ ընկերը՝ Աճարկուտ գյուղի նախկին գյուղապետի որդին է։ Կոստանդյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզում՝ որդիների ընկերությունն այնտեղից է գալիս։ Մեր տեղեկություններով, Կոստանդյանին շուտափույթ ազատել են պաշտոնից։