Իրանի խորհրդարանում 2 հայ պատգամավոր կլինի․ ովքե՞ր են նրանք

Իրանի խորհրդարանում 2 հայ պատգամավոր կլինի․ ովքե՞ր են նրանք

2024 թ․ մարտի 1-ին Իրանում կայացան Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները:

Ինչպես հայտնում է Pars Today-ը, իրանահայ համայնքը այս տարի ևս ակտիվ մասնակցություն ունեցավ ընտրություններին և Թեհրանի ու հյուսիսային իրանահայության, նաև Սպահանի ու հարավային իրանահայության ընտրատարածքները մինչև ուշ երեկո բազմամարդ են եղել:

ԻՀՀ ԿԸՀ տվյալների համաձայն, Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր է վերընտրվել Արա Շահվերդյանը՝ շահելով ձայների ավելի քան 82 տոկոսը, իսկ Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը՝ շահելով ձայների ավելի քան 78 տոկոսը: