Նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ․ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը

Նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ․ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը

«Ուրեմն՝  նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը:Հնար չկա, կորած է թե՜ Ղարաբաղը, թե՜ Զանգեզուրը, թե՜ Նախիջևանը:

Դուք հավատում ե՞ք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի:Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է...Անգլիան էլ մյուս կողմից էլ Ադրբեջանին է զինում, խաբում են մեզ: Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը....»

«...Մեզ մնում է միայն ռուսը...Վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից, ուշ կամ կանուխ...Ֆրանկոանգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է...Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բաքու...

Ռուսը նրանց համար ավելի վտանգավոր է քան իսլամը.....Տեսնում ե՞ս թե ինչ է խորհում Եվրոպան, թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ:Եվ եթե մեր ղեկավարները դա հասկանային այս Ղարսը կորցրած չեին լինի և 6000 հայ հողի տակ դրած....»

Հատվածներ Ավետիք Իսահակյանի կողմից գրված նամակներից, 1920 թվական: