Հսկայական հերթեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ (տեսանյութ)

Հսկայական հերթեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ (տեսանյութ)

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների վերջին օրն է։ Ընդդիմադիրները, Ալեքսեյ Նավալնիի՝ մահից առաջ արված հորդորով, առաջարկել են Պուտինի դեմ ակցիա իրականացնել՝ «Полдень против Путина»։ Նշենք, որ սա վերջին քաղաքական ակցիան է, որն առաջարկել էր Նավալնին։

Ակցիայի շրջանակներում, ընդդիմադիր քաղաքացիներին կոչ են անում քվեարկել ընտրությունների վերջին օրը՝ կիրակի ժամը 12-ին։

Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց հսկայական հերթ է գոյացել, այն քաղաքացիներից, ովքեր ցանկանում են մասնակցել այդ ակցիային՝ ցույց տալով իրենց ընդդիմադիր հայացքները։

Հ․Գ Հիշեցնենք, որ ի տարբերություն Հայաստանի օրենսդրության, Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս քվեարկել արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիներին։ Այս ակցիային մասնակցելու նպատակով, Հայաստան են ժամանել նաև Վրաստանում ապրող ՌԴ քաղաքացիներ, քանի որ Վրաստանում Ռուսաստանի դեսպանություն չկա։

Այս պահին ՌԴ դեսպանատան դիմաց գոյացած հերթը ձգվում է դեսպանատնից մինչև «Հաղթանակ» կամուրջ։

Մանրամասն՝ տեսանյութում։