Փաշինյանը դպրոցական միջոցառման է գնում

Փաշինյանը դպրոցական միջոցառման է գնում

Մենք տեղեկացանք, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում աշակերտները` նիկոլական տնօրենի մտահղացմամբ Պապ թագավորին նվիրված միջոցառում են անելու և վարչապետին հատուկ հրավեր են ուղարկել: Զառ համայնքի վարչական ղեկավարը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Երեխաները թատրոն են կազմակերպել, հրավիրել են, ինքն էլ ներկա է գտնվելու: Ասել է` գալու եմ»,- նշեց նա:

Ինչի՞ մասին է լինելու դպրոցականների թատրոնը․ «Չորրորդ դարի թագավորների», - ասաց վարչական ղեկավարը:

Դպրոցի տնօրենն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խոսելու շատ ժամանակ չունի. «Միջոցառում է, հրավիրել ենք, գալու է», - ասաց նա: 

Հ.Գ  Երկրի հազարավոր խնդիրները թողած՝ փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դպրոցում միջոցառումների մասնակցելու ժամանակ ունի: Իսկ հետաքրքիր է, եթե դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագուն չլիներ, Փաշինյանը կմասնակցե՞ր ամեն պատահած դպրոցական միջոցառման։