Տիգրան Ավինյանը թաղապետերի ջարդ է սկսել

Տիգրան Ավինյանը թաղապետերի ջարդ է սկսել

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանում կադրային մեծ ջարդ է սպասվում։ Քաղաքապետացու Տիգրան Ավինյանն առաջիկայում նշանակվելու է փոխքաղաքապետ, իսկ հաջորդ ընտրությանը, որը 1,5 տարի հետո է, Ավինյանը լինելու է քաղաքապետի իշխանության թեկնածուն։

Ավինյանն սկսել է տակից գործել։ Դեռ քաղաքապետ չնշանակված՝ նա պաշտոնները իր մարդկանց է բաշխել։ Մեր տեղեկություններով, խոսքը հիմնականում վարչական շրջանների ղեկավարի պաշտոնի մասին է,  նա այնտեղ է նշանակելու այն մարդկանց, որոնք, ըստ նրա, ընտրությանը լավ են աշխատելու եւ շատ ձայներ են իրենց բերելու։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկայում գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները կազատվեն պաշտոններից, նրանց փոխարեն կգան նորերը։ Քաղաքապետարանում լուրեր են պտտվում, որ  թաղապետ է նշանակվելու նաեւ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։

Մենք փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն նա մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անջատում էր։