Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին

Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը` գործարար Շողերինա Մկրտչյանը, եւս մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին։

Ընթրիքից տեսանյութ է հրապարակվել ինստագրամում, որով նաեւ տիկին Շողերինան է կիսվել։

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։

Ընթրիքին սկսնակ կին գործարարների ելույթներ են ունեցել:

Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ էր։