Մի կողմից իշխանության ներկայացուցիչները պատերազմում են ընդդիմադիրների, եկեղեցու եւ բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց վարած քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ լուրեր են հասնում, որ ներթիմային գզվռտոցն իր պիկին է հասել: Բայց պատճառը ոչ թե իրավական բեսպրեդելն է, եկեղեցու դեմ արշավն ու վարչապետի հայհոյախառն ստատուսները, այլ սեպտեմբերին սպասվող ՔՊ համաժողովը եւ նոր վարչության ընտրությունները, ավելի հեռահար՝ նաեւ 2026 թվականի ընտրություններից հետո իշխանական պաշտոնների վերաբաշխման հարցը։ Այս ֆոնին ուժեղ մրցակցություն է ԱԺ նախագահի պաշտոնի համար` թիմում հավակնորդների պակաս չկա: Հակաքարոզչություն է գնում նաեւ Տիգրան Ավինյանի դեմ` սրա հովանավորը Փաշինյանն է, ով իր սպասարկուների միջոցով փորձում է նրան դուրս թողնել վարչության կազմից, ինչը դժվար թե ստացվի: Չուզողների հոծ բանակ ունի նաեւ Սուրեն Պապիկյանը, որն իր գեղջկական կերպարով նվազ անտիռեյտինգ ունի, բայց որին Փաշինյանը ստվերում է պահում, որ իր գահի հավակնորդ չդառնա։ Այս համատեքստում ՔՊ-ականները չեն բացառում, որ առաջիկայում որոշ կարկառուն իշխանականների մասին դաշտ նետվեն վարկաբեկիչ տեղեկություններ, իրենց անբարո անձնական կյանքի, չարաշահումների, կոռուպցիոն գործարքների մասին, ինչի պակաս ոչ մեկի դեպքում չկա։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Գոռ Հակոբյանի հուզիչ հրապարակումը հիվանդասենյակից
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր սոցիալական էջում հիվանդասենյակից նոր հուզիչ լուսանկար է հրապարակել։...
«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ...
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը գրում է. «ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացա...
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
×
❮
❯