Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին․ ադրբեջանական կողմը նահանջելու է

Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին․ ադրբեջանական կողմը նահանջելու է

Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։ Մեր աղբյուրի տվյալներով, բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար, ադրբեջանական կողմը պատրաստվում է նահանջել Սև լճի տարածքից։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ տարվող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։

Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում  խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն  Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չունենք: