Մեղրիի համայնքապետը կմնա ազատության մեջ

Մեղրիի համայնքապետը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ խուլիգանության, հասարակական կարգի դիտավորյալ խախտման, ինչպես նաև պետական ​​պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Մեղրիի համայնքապետին։

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 20-21-ին՝ Սյունիքի մարզ այցելության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեղրիում և Ագարակում քաղաքացիները դիմավորել էին բողոքի ակցիաներով՝ պահանջելով, կառավարության ղեկավարը հեռանա մարզից։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ոստիկանությանը կոշտ արձագանքել եղածին։ Վարչապետի հրահանգից հետո գիշերը բերման էր ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։