ԶՈՒ ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց` ԳՇ պետի տեղակալը հրավիրվել է ԱԱԾ

ԶՈՒ ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց` ԳՇ պետի տեղակալը հրավիրվել է ԱԱԾ

Մենք տեղեկատվություն ենք հրապարակել, որ այսօր խուզարկություններ եւ ձերբակալություններ են իրականացվել պաշտպանության ոլորտի նախկին եւ ներկա պաշտոնյաների շրջանում: Գրել ենք, որ ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, խուզարկել են ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի եւ Ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում: Եւ ողջ օրվա ընթացքում զանգահարել ենք պատկան մարմիններին, նրանց լրատվության պատասխանատուներին, սակայն որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: 

Վերջապես քիչ առաջ հաջողվեց խոսել ԶՈՒ Գլխավոր շտաբի մամուլի պատասխանատու Սամվել Ասատրյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ` հայտնի գործի շրջանակներում: Այլ անձանց մասով նա տեղեկություններ չուներ եւ ոչինչ մեզ չփոխանցեց: