Ռաուլը՝ Հայաստանի հավաքականի մարզի՞չ
Նոր գլխավոր մարզչի նշանակման շուրջ բանակցություններն ամեն օր շարունակվում են։ Բանակցությունները շատ ծանր են ընթանում: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպել ենք Միշել Տեր-Զաքարյանի հետ, բայց նա ֆինանսական մեծ կարիքներ ունի։ Այս մասին Fast-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:
«Քննարկեցինք նաև Մարգար Աղաջանյանի տարբերակը: Նրա հետ էլ ենք հանդիպումներ ունեցել։
Թեկնածուների թվում կան բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ Ռաուլը։ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցությունների մասին լուրերը սուտ են»,- ասել է նա:
Կարծիքներ