Հասարակություն

Երբ են վարժական հերթական 25-օրյա հավաքները. մանրամասներ

Երբ են վարժական հերթական 25-օրյա հավաքները. մանրամասներ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 6-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում է ընդգրկված 43 հարց, որոնցից 40-ը չզեկուցվող են, 5 հարց էլ գաղտնի է:

Քիչ առաջ նշվեց, որ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ:

Նշվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image