Ժամեր անց հանրահավաք է Փաշինյանի հրաժարականի պահանջով

 Ժամեր անց հանրահավաք է Փաշինյանի հրաժարականի պահանջով

Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 18:00-ին «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն է նախաձեռնելու, այս անգամ «Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» կարգախոսով։

«Հանրահավաքից առաջ ներկայացնելու ենք երեք խմբակցություններին պահանջագիր, որում հիմնավորելու ենք, որ այս իշխանությունը, կառավարությունը լեգիտիմ չէ։ Մենք կներկայացնենք բոլոր այն կետերը, որոնք խախտվել են կառավարության ծրագրի հետ կապված»,- երեկ ասել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։