Վերմիշյանի գործով ձերբակալել են նաեւ նախկին ռեկտորին

Վերմիշյանի գործով ձերբակալել են նաեւ նախկին ռեկտորին

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է։ Ըստ ամենայնի կոռուպցիոն չարաշահումների հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Քաղաքաշինության եւ ճարտարապետության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Մենք փորձեցինք կապվել նրա հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր։