Արյան շրջանառությունը լավացնող ամենակարևոր միրգը
Սննդաբան Մարիա Կապրալովան թվարկել է մթերքներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը նիկոտինային նյութերից, գրում է Газета.Ru-ն։
Մասնագետը նշել է նռան, կիտրոնի, նարնջի և բրոկկոլիի անհերքելի առավելությունները։ Այսպիսով, նուռը հիանալի պայքարում է ծխախոտի և ալկոհոլի մեջ պարունակվող թունավոր նյութերի դեմ։ Նուռը նաև բարենպաստ ազդեցություն է ունենում արյան որակի վրա և լավացնում է արյան շրջանառությունն օրգանիզմում։
Բացի այդ, Կապրալովան խորհուրդ է տվել ծխողներին իրենց սննդակարգում ներառել ցիտրուսային մրգեր և կոճապղպեղ։ Կիտրոնն ու նարինջը արագացնում են նյութափոխանակությունը, իսկ կոճապղպեղը նվազեցնում է ծխախոտի հանդեպ հակումը:
Կարծիքներ