Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երեւանյան ձայները, եւ ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։ Հասկացրել է, որ թիմն այլեւս նրան չի ընդունում որպես յուրային, եւ ուզում են այդ առաքելությունը մեկ ուրիշի վրա դնել։ Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։ Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է՝ ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել։ Քաղաքապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել Մարության-Փաշինյան հանդիպման մասին ՝ առաջարկելով գրավոր դիմել։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯