Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում տեղի ունեցած պայթյունը

Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում տեղի ունեցած պայթյունը

2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 22:00-ին) մինի անօդաչու սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ «Նրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, իսկ մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել»։

Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով վնասվել է արտադրամասի տանիքը, ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանք հավելել են, որ հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։