Հասարակություն

Ինչից է բարկացել Անահիտ Բախշյանը

Ինչից է բարկացել Անահիտ Բախշյանը

Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Ազգային ժողովի թանգարանին, որը ստեղծվել է 2018 թվականին, իր հիասթափությունը հայտնեց, որ թանգարանում որևէ տեղ հիշատակված չէ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի անունը. 

«2018-ին ստեղծված այդ թանգարանում որևէ տեղ որևէ գրառում, որևէ հիշատակում, որևէ անուն չկար հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ նախագահի, փոխնախագահների, վարչապետի մասին: Դրանց հարցրեք` ո՞նց կարող է Ազգային ժողովի թանգարանում, որը բացվել է ձեր իշխանության ժամանակ, որևէ տեղ հիշատակված չլինի ահաբեկչության մասին: Այնտեղ երեխաներ են տանում, ես անձամբ Գորիսից Յուրի Բախշյանի անվան դպրոցի երեխաներին էի տարել այնտեղ և այնքան եմ բարկացել, որ հարց եմ տվել` հիմա կարո՞ղ եք այս երեխաներին ցույց տալ մեկ փաստ, որ Յուրի Բախշյանը եղել է Ազգային ժողովի փոխնախագահը և սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին: Ազգային ժողովի նախագահին էլ եմ նամակ գրել ու ոչ մի բան», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image