Լոռու մարզպետի խորհրդականը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները

Լոռու մարզպետի խորհրդականը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները

Քիչ առաջ տեղեկացանք, որ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանի  մասնակցությամբ միջադեպ է եղել: Մեզ հետ կապված քաղաքացին փոխանցեց, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա  ուսադիրները: Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու մարզպետի խորհրդականի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:

Մեր աղբյուրն ասաց, որ իր տպավորությամբ մարզպետի խորհրդականին տարել են ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես  ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել:

Մենք գրել էինք, որ պարեկներին հարվածողը Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն է, սակայն հետագայում պարզվեց, որ ոչ թե փոխմարզպետն է եղել, այլ մարզպետի խորհրդականը, ականատեսները արտաքին նմանության պատճառով շփոթել են նրանց: